Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին, տնտեսական լուրջ նշանակություն ունեն, եւ, համապատասխանաբար, մենք կորցրել ենք զգալի տնտեսական ներուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
«Հայտնի է, որ ՀԷԿ-երը, որոնք Արցախում շատ էին, ամենաէժան էլեկտրաէներգիան էին արտադրում: Հանրապետությունում ՀԷԿ-երի հիմնական մասը մենք կորցրել ենք, համապատասխանաբար, կրճատվել են ռեսուրսները հասանելի էներգիա ստանալու համար: Արցախի հնարավորությունները թույլ էին տալիս էլեկտրականությամբ ապահովել ոչ միայն սեփական բնակչությանը, այլ նաեւ հարակից բնակավայրերը»,-նշեց փորձագետը:
Ավետիսյանի խոսքով՝ այժմ Արցախը էլեկտրաէներգիայի պահանջ կզգա: «Բացի այդ, հասանելի էլեկտրաէներգիայի կորսված աղբյուրները չեն կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի համար, քանի որ ստիպված ենք փնտրել այլընտրանքներ, առավել թանկ աղբյուրներ, ինչը կհանգեցնի էներգետիկ հավասարակշռության փոփոխության: Դժվար է ասել, թե արդյոք դա կհանգեցնի սակագների աճին եւ ինչ ծավալով:
Բացի այդ, լուրջ խնդիր է առաջանում՝ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովումը: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել ենք նաեւ ենթակառուցվածքը, որում ժամանակին լուրջ ներդրումներ ենք կատարել: Այդ կորուստները բացասական ազդեցություն կունենան երկարաժամկետ հեռանկարում: Մարդիկ վնասներ են կրում: Իրավիճակի փոփոխությունը նոր ծախսեր է պահանջում, քանի որ հին ենթակառուցվածքը կարող է ակտուալ չլինել»,-ընդգծեց նա: