կարևոր
17755 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-25 11:08
Հասարակություն Տնտեսական Քաղաքական

Պարենի ապահովումը՝ անհրաժեշտ պայման ազգային անվտանգության ու հասարակության մեջ սոցիալական հանգստության համար

Պարենի ապահովումը՝ անհրաժեշտ պայման ազգային անվտանգության ու հասարակության մեջ սոցիալական հանգստության համար

Ներկայումս երկրի պարենային անվտանգության ապահովման և հայկական  շուկան որակյալ ապրանքներով լցնելու հարցերը գնալով ավելի արդիական են դառնում՝ գործող իշխանությունների անհեռանկարային քայլերի և լարված  աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում: Մեր հասարակության պարենային անվտանգության խնդիրը ամենակարեւորներից մեկն է։ Դա պայմանավորված է ազգային տնտեսության բոլոր ոլորտներում առկա համակարգային ճգնաժամով և անկմամբ։

ՀՀ-ի  պարենային անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր է, քանի որ պետության կարողությունը կազմակերպելու բնակչության կենսապահովման ամենակարևոր ոլորտի ՝ պարենի ապահովման, անհրաժեշտ պայման է նրա ազգային անվտանգության և ինքնիշխանության,հասարակության մեջ սոցիալական հանգստության համար։ 

Երկրի պարենային անվտանգությունը բնութագրվում է. 
-բնակչության սննդամթերքի մակարդակը և որակը, 
-սննդամթերքի մատչելիությունը, 
-ագրոարդյունաբերական համալիրի արտադրական ներուժի մակարդակը, 
-երկրի պարենային ապահովման անկախությունը ներմուծումից, 
-պարենային ապահովման համակարգի կայունությունը, 
-գործառնական և ռազմավարական պարենային պահուստների չափը:

Պարենային անվտանգությունը բաժանվում են ներքին և արտաքին սպառնալիքների։ 
Ներքին սպառնալիքները ներառում են.
-գործազրկության աճ, գյուղական վայրերում սոցիալական վիճակի վատթարացում,
-գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ցածր մրցունակություն,
-բնակչության հիմնական մասի ցածր իրական եկամուտները և նրա վարկավորման բարձր աստիճանը,
-շուկայի բաց լինելը և ներմուծվող ապրանքների գերակշռությունը,
-գյուղատնտեսությունը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովող ճյուղերի զարգացման ցածր մակարդակ,
-պարենային ապրանքների սպառման կառուցվածքի և որակի պահանջների փոփոխություն

Պարենային  անվտանգության արտաքին սպառնալիքները ներառում են․
-համաշխարհային տնտեսական անկայունության աճող ռիսկերը,
-սննդամթերքի համաշխարհային գների դինամիկան,
-սննդամթերքի համաշխարհային պաշարների մակարդակի նվազեցում,
-հայրենական գյուղատնտեսական արտադրանքի ցածր մրցունակությունը,
-ազգային արժույթի փոխարժեքի փոփոխություն

Ներկայումս պարենային անվտանգության ապահովման խնդիրն այն է, որ Հայաստանը դեռևս չի հասել իր քաղաքացիների կողմից հիմնական պարենային ապրանքների սպառման ընդունելի մակարդակի: Հայաստանում բնակչության հիմնական սննդամթերքի սպառումը ցածր է իրենց ռացիոնալ չափանիշներից: Սակայն սպառման նույնիսկ այս մակարդակը ձեռք է բերվում ոչ միայն ներքին արտադրության, այլեւ մեծ չափով ներմուծման միջոցով։
Տնտեսական և ազգային անվտանգության համակարգում պարենային անվտանգության դերի դիտարկումը վկայում է ագրոպարենային ոլորտի աճող կարևորության մասին։ Առանց պարենային խնդրի լուծման անհնար է բնակչության կյանքի որակի կայուն բարձրացումը։

Հակիրճ եզրակացություններ անելով՝ հարկ է նշել, որ եթե պետությունը հստակ  միջոցներ չձեռնարկի  ոլորտային ֆինանսավորման և վերակառուցման համար,այդ սպառնալիքի հետ կապված վտանգները կարող են ընդգծված դառնալ։ Մեծ վտանգ է ներկայացնում նաև ներմուծման կախվածության պահպանումը, ինչը համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում կարող է հանգեցնել պարենային անվտանգության կրիտիկական մակարդակի անկման։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր