կարևոր
2953 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 13:21
Հասարակություն

ԱՀ-ում ՌԴ խաղաղապահների հետ կազմակերպվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը

ԱՀ-ում ՌԴ խաղաղապահների հետ կազմակերպվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին հայտնում են ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից։

Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։

Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը: