|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կժամանեն Լեռնային Ղարաբաղ`գնահատելու քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանումը: Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ առաքելությունը, որը պատրաստվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ՝ միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերների մասնակցությամբ, շուտով կկարողանա տեղ հասնել և օբյեկտիվ գնահատել իրավիճակը»,- ասել է դիվանագետը:
Դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան սատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի`այս կազմակերպության փորձագետներին Լեռնային Ղարաբաղ գործուղելու մտադրությանը, որը հաստատվել է նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ Զախարովայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կկարողանան «պատասխանել բոլոր հարցերին այն բնագավառում, որը վերաբերում է տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի անվտանգությանը և վիճակին»:
Լավրովի և Ազուլայի զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին`Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական իրավիճակի լուծմանը, մասնավորապես` ռազմական գործողությունների և վանդալիզմի գործողությունների արդյունքում տուժած մշակութային հուշարձանների և կրոնական վայրերի պաշտպանությանը, ինչպես նաև շրջանում կրթական համակարգի վերականգնման ոլորտներին: