կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 23:44
Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ:

«Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության մշակութային ոչնչացման ամբողջական ազդեցությունը։ Հայկական եկեղեցիների, արտեֆակտների, խաչքարերի ավերմանը պետք է շատ ուշադիր նայել: Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ», - հայտարարեց Լարս Պատրիկ Բերգը:

Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում՝ մարտի 10-ին, երկարատև քննարկումներից և ելույթներից հետո՝ 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: