Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել լիբիական Տրիպոլիում. դա տեղի կունենա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելուց հետո: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայի մայրաքաղաքից տարհանվել էր 2014 թվականի օգոստոսին՝ երկրում իրադրությունը սրվելու առնչությամբ: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել էր Լիբիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Մոլոտկովին:
2020 թվականի հուլիսին Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի դեսպանության աշխատանքը Լիբիայում, որը կներկայացնի ՌԴ-ի շահերը երկրի ամբողջ տարածքում, բայց այն դեռ տեղակայված է լինելու Թունիսում:
«Մեր դեսպանությունը կվերադառնա Տրիպոլի: Ես հուսով եմ՝ շուտով՝ հենց այնտեղ ապահովվի տարրական անվտանգությունը: Մի շարք դեսպանություններ այնտեղ գոյություն ունեն, աշխատում են առաջվա պես, բայց անվտանգությունը շատ ու շատ թույլ է»,- հայտարարել է Լավրովը:
2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան, փաստորեն, դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին նվաճելու փորձերը: