|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) ղեկավար Ջոնաթան Թեյլորը անդրադարձել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված որակազրմանը:
«Եթե Ռուսաստանը հաղթահարի ընտրական փուլը, չի կարողանա մասնակցել ֆուտբոլի Աշխարհի 2022 թ. առաջնությանը «Ռուսաստան» անունով: Հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավոր է մրցաշարին մասնակցելու համար հատուկ դոպինգ թեստ հանձնել». - ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է sport24.ru կայքը՝ մեջբերելով Թեյլորի խոսքերը:
Հիշեցնենք, որ երեկ WADA-ն Ռուսաստանին 4 տարով զրկեց աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելուց, որի պատճառը ռուս մարզիկների մոտ դոպինգ-թեստի դրական արդյուքներն ու դրանք փոխելն էր: Չնայած որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ներգրավված չէր այդ սկանդալում, այնուամենայնիվ այն տարածվեց նաև հավաքականի վրա: