Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 35 անձի:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:
Ոստիկանները, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ցուցարարներին:
Հիժեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ առնվազն նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Փաստենք, որ ՀՅԴ-ականների բողոքի ակցիան անմիջականորեն առնչվում էր Ն. Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին: Նշված դավադիր հայտարարությամբ՝ դեկտեմբերի մեկին Ադրբեջանին հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը, որով և ավարտվեց Արցախի բոլոր ազատագրված շրջանները թշնամուն հանձնելու գործընթացը:
Տե՛ս նաև՝ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը:
Տե՛ս նաև՝ ՀՅԴ ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն ցուցարարներին, այլև բռնեցին օպերատորին: