Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 43 անձի:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում բազմաթիվ քաղաքացիներ նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլ կարգախոսներով փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Ոստիկանները այս անգամ ևս բերման են ենթարկել ցուցարարներին:
Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ առնվազն նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Փաստենք, որ քաղաքացիների բողոքի ակցիան անմիջականորեն առնչվում է Ն. Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին: Նշված դավադիր հայտարարությամբ՝ դեկտեմբերի մեկին Ադրբեջանին հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը, որով և ավարտվեց Արցախի բոլոր ազատագրված շրջանները թշնամուն հանձնելու գործընթացը:
Տե՛ս նաև՝ Կառավարության խորհրդանիշ՝ կաղամբներով ու դդումներով ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան: