|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հուլիսի 7-ին` ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել նրան: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: