close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 18:34
 Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը

Քիչ առաջ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից բերման են ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Արգիշտի Գևորգյանին, Գոռ Սարգսյանին և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին: Բերման ենթարկելու ճանապարհին Yerkir.am-ը կապ հաստատեց նրանց հետ, ովքեր նշեցին որ այս պահին իրենց տանում են ոստիկանության Էրեբունու բաժին:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի պողոտան՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:

Ոստիկանները, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել բազմաթիվ ցուցարարների:

Հիժեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica