|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչական իրավախախտումների հետևանքով բերման ենթարկվածների թիվը 17֊ն է, կան ևս 14 բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում է նախաքննություն. այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության բաժնից։
14 բերման ենթարկված քաղաքացիները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական գործ, արդյո՞ք ազատ են արձակվել, թե՞ ոչ. այս մասին հարցը չմեկնաբանեցին Ոստիկանության տեղեկատվական բաժնից՝ նշելով միայն, որ այդ մասով լրացուցիչ պարզաբանում կտրվի առաջիկա ժամերին:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում: