կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-28 15:36
Մշակույթ

Մինչեւ մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր հող Ադրբեջանին. Հրանտ Թոխատյանն առաջարկում է պայման դնել

«Ամոթալի պայմանագրիը ստորագրելուց հետո մեծ թվով մարդիկ արդեն սկսել են զբաղվել այս հարցով: Մենք կհասնենք արդյունքի, եթե կանգնենք այն անձանց կողքին, որոնք զբաղված են ռազմագերիների եւ զոհվածների դիերի վերադարձման հարցով: Պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են օգնել՝ վերադարձնել տղաներին տուն՝ քանի դեռ ժամանակ կա: Եթե այսօր չաղաղակենք, չգոռանք, հետո ուշ կլինի»,-այս մասին հայտարարեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին արվեստագետների նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ: Դերասանի խոսքով՝ պետք է պայման դնել՝ մինչեւ զինվորները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր հող Ադրբեջանին:

«Հետո կկատարենք, ստորագրված է, բայց միայն այս պայմանով: Դրա համար պետք է դիմենք ամբողջ աշխարհին, հետո ուշ չլինի: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են որոշելու կառավարությունում, որը պարալիզացված է: Գոնե մի անգամ բոլորը իրար կողք կանգնեն, բոլորը մի հարցով միահամուռ դառնան: Եթե յուրաքանչյուրիդ գրած նամակները գումարվեն հառնան 10 միլիոն՝ արդյունք կբերի: Մենք կարող ենք դա անել: Ի սկզբանե սխալն արվել է՝ եռակողմ պայմանագրի մեջ ռազմագերիների եւ զոհված զինծառայողների դիերի վերադարձների ժամկենտներ նշված չեն, արվել է այդ ամոթալի սխալը, այսօր պետք է դա ուղղել: Ընդհուպ մինչեւ պայման դնել՝ կկանգնեցվի տարածքների վերադարձի գործընթացը՝ մինչեւ չվերադառնան տղաները տուն»,-ասաց Թոխատյանը:

Մանարամասները՝ տեսանյությում.