Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Դերասան Հրանտ Թոխատյանի նախնիները եղել են Կարսից: Այսօր «Լոֆթ»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թոխատյանը պատմեց, որ հիմա Կարսի իրենց տանը քրդական ընտանիք է ապրում: Թոխատյանն այցելել էր Կարս` պապական տունը տեսնելու, սակայն նրան ներս մտնել չեն թողել:
«Բակում դիմավորեցին, բայց, ցավոք, թույլ չտվեցին ներս մտնել: Ասացին, որ ուղղակի չէին ցանկանա դա: Շատ էի ուզում այն տեսնել, չնայած տնից միայն պատերն են մնացել: Դժվար է փոխանցել այն զգացումները, որ ապրեցի` առաջին անգամ ոտք դնելով մեր հողերի վրա»,- ասաց դերասանը:
Հարցին, թե դժվար չէ՞ր անցյալը վերադառնալ, Թոխատյանը պատասխանեց, թե դա իր համար անցյալ չէ` ներկան է, նաև` ապագան:
«Ես չէի գնացել` որևէ պատմական վայր կամ ինչ-որ տեսարժան բան դիտելու, ես տուն էի գնացել: Ուզում էի հասկանալ` ինչ է նշանակում լինել կարսեցի: Կարսն ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ այնքան պատմություններ եմ լսել նրա մասին»,- ասաց Թոխատյանը: