|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 17-ին կքննարկեն «իրանական անօդաչու թռչող սարքերի տեղափոխումը Ռուսաստան» եւ կարող են քաղաքական համաձայնություն ձեռք բերել ապագա պատժամիջոցների վերաբերյալ՝ «կապված նման գործունեության հետ»։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Դիվանագետների խոսքերով՝ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայանալիք նախարարների հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական հանդիպումները վկայակոչելով, «անօդաչու թռչող սարքերի գործունեության վերլուծություն է իրականացվել, եւ այդ թեման օրակարգում է»։
Նրանք նշել են, որ թեեւ երկուշաբթի օրը պատժամիջոցների նոր ցուցակների շուրջ համաձայնություն ձեռք բերելը հնարավոր չէ, քաղաքական համաձայնություն կարող է ձեռք բերվել, որը ճանապարհ կհարթի հետագա փուլում պատժամիջոցներ կիրառելու համար:
Երկուշաբթի օրը ԵՄ-ն արդեն պատրաստվում է ճանապարհորդական արգելք սահմանել եւ սառեցնել մոտ 15 իրանցիների հաշիվները:
Ֆրանսիան եւ Գերմանիան հստակեցրել են, որ «անհրաժեշտ են համարում նաեւ Ռուսաստանի կողմից օգտագործվող անօդաչու սարքերի նկատմամբ նոր պատժամիջոցները, եւ անօդաչուների տեղափոխումը պետք է դիտվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում»։