Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում եւ ինչպես պետք է տեղի ունենա այս գործընթացը։
Գերիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էլ այս պահին չկա, խոսվում է մի քանի հարյուր մարդու մասին։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ։ Երեկվանից ադրբեջանական հարթակներում ինֆորմացիա է պտտվում, թե առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում հաղթանակի շքերթ անցկացնել եւ հայ ռազմագերիներին ու հայկական զինտեխնիկան ցուցադրել՝ 1945 թվի մոտիվներով։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակից, իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը երեկ, ի պատասխան այս տեղեկություններին, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, վստահեցրեց, որ զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով։ Նրանց հստակ թվի մասին էլ չգիտեր, ասաց, որ գործընթաց է գնում, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձ կլինի, իսկ թե ինչու եռակողմ հայտարարության մեջ ժամկետ չեն ֆիքսել, տեղյակ չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում