Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 39 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 36-ը՝ չեզոք։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տասնօրյակներ շարունակ լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել, նրա մասին հոդվածները սակավաթիվ են։ Այս տասնօրյակում մշտադիտարկման ժամանակ գրանցվել են բացառապես բացասական և չեզոք հրապարակումներ։
Նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների գրանցման պարզեցման մասին քննարկումները քննադատությունների առիթ են տվել, նշվում են բազմաթիվ խնդիրներ։ Նշվում է նաև, որ այդ քննարկումների ժամանակ Լենա Նազարյանին ընդամենը հետաքրքրում է կանանց ներգրավվածության հարցը։
Փաստացի Լենա Նազարյանը հասարակական և քաղաքական գործունեությամբ ակտիվ չէ, և դա է հրապարակումների սակավության պատճառը։