|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան»-ը՝ ՀՔԾ-ում Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու առթիվ քրեական գործը համարում է հերթական ճնշում լրատվականների դեմ: Այս մասին «Մեդիա պաշտպան»-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։
Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են»,- նշված է հայտարարության մեջ։