|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ չէ առաջին օրը մահացել է դուստրը, իսկ երեկ առավոտյան՝ հայրն ինքը... Ախալցխայի շրջանի Ծխալթբիլա գյուղում հայրն ու դուստրը մահացել են կորոնավիրուսից: Ընտանիքի անդամները լրագրողներին հայտնել են, որ տարեց տղամարդը դիմել է կլինիկա, սակայն հրաժարվել են նրան ընդունել:
«Մեր բժիշկն ասաց, որ շտապօգնություն կանչեք: Շտապօգնությունում ասացին, որ պետք է անպայման հիվանդանոց գնան: Դուստրը մահամերձ տանն էր, հայրն ինքը մյուս դստեր հետ գնաց հիվանդանոց, որտեղ նրան ասացին, որ այսօր Գիորգոբա է, բժիշկներ չկան, նա վերադարձավ տաքսիով՝ լաց լինելով: Նախօրեին մահացավ դուստրը, իսկ երեկ առավոտյան՝ ինքը»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է մահացածների ազգականը՝ Լիդա Պողոսյանը:
Տեղի բժիշկ Վահան Վահանյանի խոսքով՝ ինքն անձամբ զննել է քովիդով վարակված հորն ու դստերը, որից հետո շտապօգնություն է կանչել՝ Ախալցխայում կլինիկա հոսպիտալացման համար:
«Շտապօգնության բրիգադը տուն չի եկել: Ընտանիքի անդամներին հայտնել են, որ հիվանդն ինքը պետք է գա կլինիկա: Համագյուղացիները տարեց տղամարդուն տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց: Այնտեղ բուժքույրերը ասել են, որ տեղ չունեն, դրանից հետո նա վերադարձել է, իսկ հաջորդ օրը առավոտյան ժամը վեցին նա մահացել է»,- ասել է Վահանյանը «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում: