|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այս տարի Ախալցխայում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Հացի փառատոնը: Կազմակերպիչների խոսքերով` միջոցառման նպատակը հին ու մոռացված ավանդույթների վերականգնումն է, նաեւ ցորենի հատիկների այնպիսի տեսակների գործածումը, որոնցից են ծիթելի դոլին եւ դիկան:
Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները ցանկանում են օգնել ֆերմերներին ու գյուղատնտեսներին՝ ցուցադրել եւ վաճառել իրենց արտադրանքը:
Միջոցառումն այնքան է հետաքրքրել Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը, որ գերատեսչությունը որոշել է իրականացնել մի ծրագիր, ինչը հնարավորություն կտա երկրի ողջ տարածքում տարբեր տեսակի հացահատիկների մատակարարումն ավելի արդյունավետ դարձնել:
Նախարարությունում ցանկանում են 2015 թ. ցորենի մատակարարման ցուցանիշը հասցնել 35 տոկոսի: Վրացական լրատվամիջոցները հայտնում են նաեւ` Ջավախքում ագրոտուրիզմը կզարգանա, եթե նման փառատոններն ամենամյա դառնան: