Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Yerkir.am-ը հայտնում է, որ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխա քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցխայի և Բորժոմի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի շրջանի Ծուղրութ, Ծիրա, Ճալա, Մեծ Պամաճ, Օրալ, Ղուլալիս, Սազել գյուղերի, Աբասթուման, Վալե ավանների հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վանդանյանի կողմից հոգեհանգստյան կարգ է մատուցվել Ախալցխայի քաղաքային գերեզմանատանը ծնունդով ախալցխացի, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հիշատակին:
Հոգեհանգստյան կարգը կատարվել է գերեզմանատան այն վայրում, որտեղ ամփոփված են Գագիկ Գինոսյանի ծնողները:
Գագիկ Գինոսյանի մայրը վախճանվել էր 2020 թ. 44-օրյայի օրերին, երբ ինքը՝ Գինոսյանը, գտնվում էր ռազմաճակատում և չէր կարողացել ներկա գտնվել վերջին հրաժեշտին:
Հիշեցնենք` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին, սրտի կաթվածից։