կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 23:18
Հասարակություն

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Չնայած այն իրողութանը, որ ԱԴ պայմաններում Վրաստանում արգելված է թվով երեք հոգուց ավելի մարդկանց հավաքները եւ մեքենաների տեղաշարժը, այդուհանդերձ, Ախալցխայի հայության ներկայացուցիչները կարողացան այցելել Մարդա թաղամասի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշախոթողին (առանց օրենքը խախտելու)։

Առավոտյան Ախալցխայի հոգեւոր տեսչության հոգեւորականները խաչքար - հուշակոթողի մոտ կատարեցին Սրբոց Նահատակաց կարգ։ Մարդիկ իրենց հերթին առանց կուտակումներ առաջացնելու ամբողջ օրվա ընթացքում բարձրացան խաչքար հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհեցին ու մոմեր վառեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Աղբյուրը՝ Akhaltskha.net