|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վենեսուելյի նախագահ Հուգո Չավեսի դուստրը` Մարիա Գաբրիելան, վստահեցնում է, որ իր հայրը մահացել է մարտի 5-ին: Այդ հայտարարությունն արվել է երեկ երեկոյան` ազգային բոլոր հեռուստաալիքների եթերից, որոնք ընդհատել էին իրենց հաղորդումները հատուկ այն հեռարձակելու նպատակով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ անցած կիրակի ընդդիմության առաջնորդ, նախագահի պաշտոնի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել էր, որ իշխանությունները թաքցում էին նախագահի առողջական իրական վիճակը եւ ժամանակ էին շահում, որպեսզի Նիկոլաս Մադուրոն կարողանա պատրաստվել նախագահական ընտրություններին: