Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանին շուտով նշանակելու է իր գլխավոր խորհրդական:
Հետաքրքրական է, թե ի՞նչ խորհուրդներ է տալու իր գլխավորած ոլորտները տոտալ կերպով ձախողած նախկին տխրահռչակ նախարարը: Միգուցե նա ունենալու է «հատուկ» առաքելությու՞ն և, օրինակ, կազմակերպելու է վարչապետի և ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ՝ Կարաբինայի հանդիպու՞մը, միգուցե ներկայացնելու է վարչապետին, թե ինչ ընթացքի մեջ են, օրինակ, ԳԱԱ դերի նվազման կամ իսպառ վերացման, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր պայմանի վերացման, «ՀուԶանք ու Զանգ» հակազգային և հակամշակութային ներկայացման համար 2,7 մլն դրամի դրամաշնորհի տրամադրման, հասարակության և, հատկապես, նոր սերնդի համար չափազանց վտանգավոր, սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, հայոց դրոշի և պետական խորհրդանիշերի վրա թքած, սպորտային աշխարհում ամոթալի վարքագիծ դրսևորած ոմն հանցագործի մասին պատմող «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամի հատկացման, Վրաստանի (Ջավախքի) հայկական դպրոցներին դասագրքերով ապահովման ծրագրի վերստին ձախողման գործընթացնե՞րը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն էլ օրերս նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, և այս անորոշ ու անբովանդակ տեղապտույտը ոչ այլ ինչ է, քան թոզ փչել հասարակության աչքին կամ ստեղծել կառավարական «բարեփոխումների» իմիտացիա:
Վահե Սարգսյան