|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում տեղի էր ունենում տարածքային թեկնածուների և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Հանդիպումից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպչական հարցեր էին քննարկվում:
Հարցին` ինչ-որ հստակ հանձնարարականնե՞ր է տրվել, Հարությունն արձագանքեց, «Այո, ներկուսակցական»:
Լրագրողի ճշտող հարցին` կապված էր արդյո՞ք ներկուսակցական մրցակցության հետ հանդիպումը, Հարությունյանը պատասխանեց, որ մրցակցությունը բնական է և որ մրցակցություն պետք է լինի, այն նախատեսված է ընտրական օրենսգրքով:
Հարցին` եղա՞վ անդրադարձ Մասիսի դեպքին, Հարությունյանը նշեց, որ առանձին անդրադարձ է լինելու նման դեպքերին:
Իսկ արդյոք նկատողություններ ու զգուշացումներ տրվել են նախագահի կողմից, Հարությունյանը չցանկացավ պատասխանել` ասելով, որ դրանք ներկուսակցական հարցեր են:
Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Նախընտրական կրքերն այնքան էին թեժացել, որ ծեծկռտուք էր սկսվել հանրապետական թեկնածուների թիմակիցների միջև:
Իսկ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է կազմակերպել տարածքային թեկնածուների հետ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն: