Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ կառավարության համակարգի օպտիմալացման համատեքտում պետք է քննարկել նաև փոխմարզպետերի օպտիմալացման հարցը:
«Մենք ունենք մարզեր, որտեղ երկու, երեք փոխմարզպետերի հարց ունենք: Այդ հարցը մշտապես քննարկվել է, պարզապես քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կոալիցիաներում տարբեր կուսակցություններից համալրում է եղել մարզպետարաններ՝ փոխմարզպետի պաշտոնով, կոալիցիաներից դուրս գալուց հետո մարդիկ շարունակել են աշխատել, և թիվը մեծացել է: Այս խնդիրը միշտ քննրակվել է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե լուրեր կային, որ Շիրակի մարզպետը փոխվելու է, արդյո՞ք ինքը տեղեկություններ ունի այդ մասին, Լոքյանը պատասխանեց. «Շիրակի մարզպետի փոփոխության հարց չկա, դա պարզապես հայտարարություններ են ընտրություններից հետո, ու ես կարծում եմ, որ մարզպետը պետք է փոխվի մարզում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում: Եթե նա ընտրություններին ակտիվ մասնակցություն չի ունեցել, մենք բոլորս ուզում ենք, որ մարզպետերը չմասնակցեն ընտրական գործընթացին, Շիրակի մարզպետն այդ գործառույթը պահպանել է, Շիրակի մարզպետի փոփոխության խնդիր չկա»:
Հարցին, թե, որպես կուսակցական, գո՞հ է դաշնակցական մարզպետերից, նախարարը պատասխանեց. «Մենք մարզպետ չենք նշանակել, որ ձայն բերի: Քաղաքական պաշտոններ ստանձնողները կոչված չեն կուսակցության համար ձայներ ապահովել»:
Դիտարկմանը, թե փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականները դա անում են, Լոքյանը պատասխանեց. «Փորձն ինչ է ցույց տալիս, հարցրեք ՀՀԿ-ականներին: Դուք հարցնում եք դաշնակցականից: Եթե դաշնակցական մարզպետերը թույլ կտան ոչ նորմալ աշխատանք, պարտականությունների կատարման մեջ կթերանան, զարգացման ծրագրերը չեն խրախուսի, այն ժամանակ մենք կդնենք նրանց ազատման խնդիրը: Բայց պարտադրել, որ մարզպետը գնա, ընտրություն կազմակերպի, դա ինձ համար գոնե անհասկանալի է: Տարիներ շարունակ դուք էլ ասում էիք, պայքարում էիք, որ մարզպետերը չխառնվեն ՏԻՄ ընտրություններին»: