Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը դեռ շաբաթվա սկզբին գրել էր, որ ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը կրկին որոշել է հավաքույթ կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար։ Երեկ վարչապետի տիկինը կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին, ավելի ճիշտ՝ ավտոբուսներով մարզերից այստեղ էին բերել զոհվածների այն հարազատներին, որոնք դրական պատասխան էին տվել՝ համաձայնել էին մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցամանը։
Կառավարական առանձնատուն եկած ծնողները երկար ժամանակ հերթ էին կանգնել ներս մտնելու համար։ Մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա եւ վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն:
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հակոբյանը հայտնում է, որ ծնողների այցը կառավարական առանձնատուն կազմակերպել է լրագրող Թերեզա Սարգսյանը, որը, ըստ աղբյուրի, մեղադրվում է խարդախության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ։
«Սոսկալի բացահայտումները շարունակվում են. լրագրող Թերեզա Սարգսյանը, ով մեղադրվում է խարդաղության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ, երեկ մասնակցում եւ կազմակերպում էր զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունը, էրատո խանումի մոտ»,- գրել է օգտատերը։
Տե՛ս նաեւ՝ Աննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են