|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Նայում եմ Նիկոլին. լված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:
Խեղճությունն ու պարտությունը կաթում է դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը խղճին:
Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին Նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:
Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որ պարտվածի, դժբախտի ու նվաստացի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որ կարողանան փրկել մեր մնացորդացը:
ԳՆԱ, քեզ նայել չի լինում»: