կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-18 13:44
Արցախ

Գաղթի և հայրենազրկության տեսարաններ Քարվաճառից

ՀՀ իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ստորացուցիչ համաձայնագրով նոյեմբերի 15-ին առանց կռվի թշնամուն է հանձնվում նաև Քարվաճառի շրջանը, որը վարչականորեն Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածն է (Արցախի Հանրապետության Շահումյանի վարչական շրջանի հյուսիսային հատվածը՝ նախկին խորհրդային Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, բռնազավթվել է 1991-1994 թթ. տեղի ունեցած Արցախյան առաջին գոյապայքարի ընթացքում):

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի հետևանքով Քարվաճառի բնակիչները պարտադրված լքեցին իրենց շեները՝ տանելով իրենց հետ այն, ինչ կարող էին: 

Շատերը, չուզենալով թշնամուն թողնել իրենց քրտինքով ստեղծածը, կրակի տվեցին իրենց   տները:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարների շարք և տեսանյութ, որն արել ենք Քարվաճառի շրջանում՝ Շահումյան-Քարվաճառի շրջանը դավադրաբար գերության հանձնելու, իսկ տեղի ազգաբնակչությանը հայրենազրկելու, տնավեր դարձնելու ճակատագրական օրվա նախօրեին՝ 2020 թ. նոյեմբերի 14-ին:

Լուսանկարների մի խումբ ներկայացնում է Քարվաճառ քաղաքի և Արցախի ազատագրման հերոսների հիշատակին տեղադրված հուշաքարերը: Նույն հուշաքարերի շարքում գտնվող խաչքարը տեղափոխող մարդիկ մեզ տեղեկացրին, որ հերոսների հիշատակին տեղադրված մնացած բոլոր հուշաքարերը չեն կարող տեղափոխել, որոնք, փաստորեն շուտով պղծվելու և ոչնչացվելու են թշնամու կողմից:

Վահե Սարգսյան