Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ստորացուցիչ համաձայնագրով` նոյեմբերի 15-ին առանց կռվի թշնամուն է հանձնվում նաև Քարվաճառի շրջանը, որը վարչականորեն Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածն է (Արցախի Հանրապետության Շահումյանի վարչական շրջանի հյուսիսային հատվածը՝ նախկին խորհրդային Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, բռնազավթվել է 1991-1994 թթ. տեղի ունեցած Արցախյան առաջին գոյապայքարի ընթացքում):
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի հետևանքով Քարվաճառի բնակիչները պարտադրված լքեցին իրենց շեները՝ տանելով իրենց հետ այն, ինչ կարող էին:
Շատերը, չուզենալով թշնամուն թողնել իրենց քրտինքով ստեղծածը, կրակի տվեցին իրենց տները: Գիտակցելով, որ շուտով այդտեղ հաստատվող թշնամին պղծելու է նաև գերեզմանները, շատերը Քարվաճառից քանդել են շիրիմներն ու տեղափոխել նաև իրենց հարազատների աճյունները:
Ստորև ներկայացնում ենք Քարվաճառ քաղաքի գերեզմանատան լուսանկարները: Շարքն արել ենք Քարվաճառում՝ Շահումյան-Քարվաճառի շրջանը դավադրաբար գերության հանձնելու, իսկ տեղի ազգաբնակչությանը հայրենազրկելու, տնավեր դարձնելու ճակատագրական օրվա նախօրեին՝ 2020 թ. նոյեմբերի 14-ին:
Վ. Սարգսյան