|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում: ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և ինչքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սերտորեն համագործակցում են տարբեր տարածաշրջաններում: «Մեր շփումները մշտական բնույթ ունեն, և միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետև, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- նշել է Սերգեյ Լավրովը: