կարևոր
3484 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-17 22:48
Աշխարհ

Իրանը շահագրգռված չէ Իսրայելի հետ հարաբերությունների սրմամբ. Լավրով

Իրանը շահագրգռված չէ Իսրայելի հետ հարաբերությունների սրմամբ. Լավրով

Հայտարարությունները, որոնք անում էր Իրանի նախկին ղեկավարությունը, և անում է  նորընտիր նախագահը, շատ պատասխանատու դիրքորոշում են արտահայտում։ Իրանը շահագրգռված չէ լարվածության սրացմամբ։ Դրաս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակում ԱՄՆ կատարած այցից հետո անցկացված մամուլի ասուլիսում։

«Երբ կարդում ենք վերլուծաբաններին, ներառյալ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչը գործնականում ցույց են տալիս նաև զարգացումները, լարվածության  սրացմամբ  շահագրգռված է Իսրայելը։ «Հըզբոլլահ»-ը գործում է մեծ զսպվածությամբ։ Նրա առաջնորդ Նասրալլան մի քանի հրապարակային հայտարարություններ է արել, որոնք հաստատում են այս դիրքորոշումը։ Բայց այնպիսին զգացողություն է, ասես նրանց ցանկանում են հրահրել, ընդ որում հրահրել «Հըզբոլլահ»-ին լայնամասշտաբ բախման մեջ»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ նման սադրանքի նպատակը, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, ԱՄՆ-ին ուղղակիորեն ներգրավելն է իր զինված ուժերով այս հակամարտությանը մասնակցելու մեջ։

«Իսկապես հուսով եմ, որ Արևմուտքն ամեն ինչ կանի, որ նման սադրիչ մտքերը, եթե դրանք կան, իհարկե, Իսրայելի ղեկավարության մեջ, մնան մտքեր, էլ ավելի լավ կլինի՝ մոռացվեն։ Մենք ամեն ինչ անում ենք այս իրավիճակը մեղմելու համար»,- հավելել է Լավրովը։