կարևոր
3484 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 16:19
Քաղաքական

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը. ԱՄՆ դեսպանատուն

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

«Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։
Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։
Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին».- նշված է հաղորդագրությունում։