Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել 21 բանտարկյալի, որոնք պատիժ էին կրում Դի Քար նահանգի Նասիրիյա բանտում: Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը:
Մահապատժի ենթարկված անձանց կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների մասին մանրամասներ հայտնի չեն: Բոլորը դատապարտվել են ահաբեկչությանն առնչվող հոդվածներով: Ըստ գործակալության՝ մահապատժի ենթարկվածների թվում եղել է երկու տղամարդ, որոնք մասնակցել են Թալ Աֆար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին:
Գործակալությունը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո Իրաքի իշխանությունները հարյուրավոր կասկածյալ ջիհադիստների պատասխանատվության են ենթարկել և իրականացրել ենթադրյալ զինյալների մի քանի զանգվածային մահապատիժներ:
Իրավապաշտպան խմբերը կարծում են, որ երկրում ահաբեկչության վերաբերյալ որոշ դատավարություններ թերի են, ինչը հանգեցնում է անարդար դատավճիռների: Իրաքի իշխանություններն, իրենց հերթին, արդար են համարում երկրի դատարանները:
2018-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հրամայել էր «անհապաղ» ի կատար ածել ահաբեկչության համար մահապատժի դատապարտված բոլոր ջիհադականների դատավճիռը. նա արձագանքել է զինյալների կողմից գերեվարված ութ մարդու մահապատժին: