|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քենիայի մահմեդական առաջնորդները պահանջում են մահապատժի ենթարկել համասեռամոլներին: Այդ արյունարբու կոչերը հնչեցրել է Քենիայի իմամների եւ քարոզիչների ասոցիացիայի ղեկավար շեյխ Մուհամեդ Խալիֆան:
Նա հանդես է եկել կրոնական դպրոցների ուսուցիչների համաժողովում`նվիրված անչափահասների դեմ սեռական ոտնձգությունների դեմ պայքարին:
«Իսլամը համասեռամոլության համար սահմանում է միայն մեկ պատիժ` մահ: Մենք պետք է հետեւենք Չինաստանի եւ Իրանի օրինակին»,- հայտարարել է շեյխը:
Ի դեպ, անցյալ տարի նման առաջարկներով հանդես էին եկել նաեւ Ուգանդայի խորհրդարանի մահմեդական պատգամավորները: