|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում լրտեսության մեղադրանքով մահապատժի են ենթարկվել տրանսպորտի եւ ֆինանսների նախկին նախարարները. տեղեկացնում է սեուլյան «Չոսոն իլբո» թերթը` վկայակոչելով հյուսիսկորեական աղբյուր:
Տրանսպորտի նախկին նախարարին մահապատժի են ենթարկել երկաթուղային կայարաններից մեկում 2004-ին տեղի ունեցած պայթյունի համար. դա որակվել է որպես դիվերսիա ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հատուկ գնացքի դեմ: Նախարարին մեղադրել են առաջնորդի գնացքի ուղերթի վերաբերյալ գաղտնի տվյալների արտահոսքի համար:
Իսկ ֆինանսների նախկին նախարարին ներկայացվել է 2009 թվականի դեկտեմբերին արժութային ռեֆորմը ձախողելու մեղադրանք: Դա առաջ էր բերել բնակչության դժգոհությունը, գնաճ, ապրանքային դեֆիցիտ: