Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
ԱՄՆ-ի պատմության մեջ ազոտի միջոցով առաջին մահապատիժն է տեղի ունեցել Ալաբամայում։ Կյանքից զրկվել է 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը, որը դատապարտվել էր պատվերով սպանության համար։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։
«Արդարադատությունը կայացավ։ Սմիթը կյանքից զրկվել է»,-հայտնել է Մարշալը։
Նրա խոսքով՝ պրոցեդուրան տեւել է մոտ 30 րոպե։
ԱՄՆ–ի պատմության մեջ նման եղանակով առաջին մահապատիժը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում այդ միջոցը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկություններին հակառակ:
58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը մահապատժի է դատապարտվել 1988 թվականին կատարված հանցագործության համար։ Նման բարձրագույն միջոցը արտոնված է ԱՄՆ երեք նահանգներում, սակայն գործնականում մինչ օրս ոչ մի անգամ չէր կիրառվել։ Մահապատժի ընթացքում շնչառական դիմակի միջոցով դատապարտյալին ազոտ են տալիս, ինչն առաջացնում է հիպոքսիա և, վերջնարդյունքում, մահ։
Նման մեթոդի կողմնակիցները նշում են դրա անցավ լինելը, մինչդեռ հակառակորդները նկատում են, որ մահապատժի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, ինչի արդյունքում այն կարող է վերածվել խոշտանգման:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սմիթն ինքն է ընտրել այդ մեթոդը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ բարձրագույն պատժի ի կատար ածման մի քանի փորձեր անհաջող են եղել։ 2022 թվականի նոյեմբերին մահապատիժը պետք է իրականացվեր «մահացու կոկտեյլի» ներարկման միջոցով, սակայն կատարողները չեն կարողացել մահապատժի համար հատկացված ժամանակահատվածում կաթետրը մտցնել դատապարտյալի երակը։