|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մենք արդեն մեկ օր է՝ ՊՆ-ի շենքի մոտ ենք, այդ ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ պաշտպանության նախարարը, լինելով ՊՆ շենքում, չբարեհաճեցին մոտենալ, խոսել: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Երեկ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր, որ պատրաստ է ընդունել 5 հոգու, հետո 5 հոգին դարձան 15 հոգի, բայց ժողովրդի պահանջը հետեւյալն էր, որ մոտենա էստեղ, խոսի բոլորի հետ, թեկուզ՝ ճաղավանդակների այն կողմից: Այսօր առավոտյան շուտ ուղղաթիռ եկավ, ԳՇ պետին, թե՝ պաշտպանության նախարարին տարավ:
Ես հիմա ասում եմ՝ ով որ այս երկրում արհամարհում է զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքը այս աշխարհի, այս երկրի, էս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա:
Դուք այս մի քանի օրվա ընթացքում արեցիք այն քայլերը, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Դուք արհամարհեցինք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել երկրի համար, որոնք տանջվում են Ադրբեջանի բանտախցերում:
Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք: Մենք էստեղից չենք գնալու, տեսնենք ինչքան եք ուղղաթիռով գնալու-գալու»,- ասաց նա:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի շենքի մոտ են երեկվանից: Նրանք երեկ օրվա ընթացքում փակել էին շենքի մուտքերը, եւ նախարարության աշխատակիցները չէին կարողանում դուրս գալ: Ծնողները գիշերն անցկացրել են ՊՆ շենքի մուտքի մոտ: