|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Երկիր ծիրանի»-ի անդամները գլուխ են գովում, թե շատ բան են արել Երևանի համարս եմ արել. Երևանի ավագանու նիստի ժամանակ կարծիք հայտնեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը: «Էս եմ արել, էն եմ արել երկրի համար: Եթե ես իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս»,- հավելեց նա` դիմելով Զարուհի Փոստանջյանին:
«Բայց ո՞վ եք դուք: Ոնց որ ասում են` а кто ты такой: Դուք խառնակիչ եք, երկիր պառակտող թշնամի: Կինը դեպի իրեն ձգող հատկություն ունի, որը դուք չունեք: Ուզում եք հերոս դառնաք բազմության դեմ, բայց էս բազմությունն էդքան ախմախ չի: Ինքնակայացման տարիքը մինչև 25 տարեկանն է, դուք անընդհատ մեր հաշվին փորձում եք ինքնակայանալ: Դուք մարդ չեք»,- ասաց Իգիթյանը:
Նա նշեց նաև, որ ավագանու նիստերը քաղաքականության չպետք է վերածել, որ նույն «հիվանդոտ» իրավիճակը չլինի, ինչ Ազգային ժողովում: