կարևոր
3625 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 13:07
Քաղաքական

Վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են. Հրանտ Բագրատյան

Մեզ հայտնի է մեկ փաստաթուղթ ՝ նոյեմբերի 9-ը, պատահաբար ձեռքներս է ընկել դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը, որտեղ Կապան ճակատին ճանապարհը զիջել են, հողերը տվել են Ադրբեջանին, որոնք չեն մտցվում օկուպացված հողերի տարածքների մեջ, մենք պարզել ենք համապատասխան ինստիտուտից, որ Գորիս-Կապան ճակատային ճանապարհը կառուցվել է ՀԽՍ նախարարների խորհրդի որոշմամբ, այդ նախարարների խորհուրդը չէր կարող ադրբեջանական հողը տալ ճանապարհին, ճանապարհը կառուցելուց առաջ կատարվում  է հողահատկացում, և այստեղ ցինիկաբար հայտարարվում է, որ դա մերը չէր։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Բացի դա մենք չգիտենք, թե ի՞նչ է ստորագրվել հունվարի 11-ին, չգիտենք նոյեմբերի 26-ին ի՞նչ է ստորագրվել, ասում են պայմանավորվածություններ և չգիտենք ի՞նչ է եղել Սոչիում, կա թուղթ, թե՝ ոչ։ Բայց հիմա նայենք՝ ինչ ենք ստորգրել, մենք միայն այնտեղ նշված հողատարածքները  չէ, որ տվել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով, մենք երկու բան էլ ենք տվել, նախ 4-րդ կետով սահմանել ենք, որ այդ փաստաթուղթը գործում է մինչև 5 տարի, այսինքն մնաց երկու տարի։ Լաչինի միջանցքը կարող է էլ չլինել, որովհետև Ադրբեջանը կարող է չհամաձայնվել դրա հետ։ 9-րդ կետով, մենք, ըստ իս, չենք օգտագործել միջանցք բառը՝ միջանցք ենք տվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջանի միջև Հայաստանի տարածքով։ Սրա վրա 5 տարվա ժամկետ չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են․ «Հայաստանի Հանրապետության հաշվին հաճոյանում են Ադրբեջանին։ Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 10»,- ասաց նա։