Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող է զանգվածային կիրառման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը: Այդ մասին հաղորդել է 9 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթին:
Խոսքը V451 պատվաստանյութի մասին է, որը մշակվում է Քվինսլենդի համալսարանի կողմից՝ ավստրալական CSL Limited ընկերության հետ համատեղ: Ավստրալիայի իշխանություններն արդեն համաձայնագիր են կնքել այդ պատվաստանյութի 51 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:
Հանթի խոսքով՝ պատվաստանյութի մշակումն ընթանում է գրաֆիկի գերազանցմամբ, եւ կլինիկական փորձարկումների առաջին փուլը ցույց է տվել, որ այն անվտանգ է:
«Նախնական տվյալները շատ հստակ են, պատվաստանյութը (Քվինսլենդի համալսարանի կողմից արտադրվող) ապացուցում է իր անվտանգությունը կլինիկական փորձարկումների առաջին փուլի ընթացքում, ինչպես նաեւ առաջացնում է հակամարմինների դրական պատասխան»,- ասել է Հանթը:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Novavax դեղագործական ընկերության եւ Pfizer ու BioNTech ընկերությունների կոնսորցիումի հետ համաձայնագիր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին մատակարարելու շուրջ: