|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները շարունակում են գնահատել ռուսական Sputnik V պատվաստանյութի տեխնիկական դոսյեն և սպասում լրացուցիչ տեղեկությունների։ Այս մասին հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։
«Մենք դեռ գնահատում ենք Sputnik V պատվաստանյութի տեխնիկական դոսյեն և սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների։ Գործընթացը շարունակվում է»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։
Հարիսը նաև պարզաբանել է, որ կազմակերպությունը գրանցել է ոչ միայն արևմտյան արտադրության կորոնավիրուսային պատվաստանյութեր։
«Իրականում մենք նաև լիցենզավորել ենք պատվաստանյութեր Չինաստանից և Հնդկաստանից։ Որոշ երկրների պատվաստանյութերի համար, այդ թվում` այսպես ասած, ավանդական Արևմուտքի, այս գործընթացը երկար է տևում»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը կարող է հաստատվել 2022 թվականի առաջին եռամսյակում։