կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 00:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետոյի հուշաքարը տեղափոխենք: Բայց Դադիվանքն ի՞նչ անենք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի ուղերձը՝ Արցախից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետոյի հուշաքարը տեղափոխենք: Բայց Դադիվանքն ի՞նչ անենք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի ուղերձը՝ Արցախից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի ուղերձը՝ Արցախից, որը ներկայացնում ենք ստորև.

«Խոսում եմ Արցախից։
 
Նախ ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, ընտանիքներին: Ես սովոր չեմ «լայվ» մտնելու և այսպիսի պատգամ փոխանցելու: Չունեմ նաև այդ հնարավորությունը՝ պարտավորված ձայնագրել եմ և հետո գցել: 45 օր է, որ ՀՅԴ կազմավորված գումարտակը տարբեր վաշտերով ներկա է առաջնագծում: Ունենք 27 զոհ և շուրջ 40 վիրավոր, ունենք վիրավորներ, որ վիրավորվել են, բայց տուն չեն գնացել և հիմա էլ դիրքերում են: Տեղեկացա, որ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ, հետո ինչ կլինի չգիտեմ: Ես՝ որպես Գերագույն մարմնի նախագահ, ստորագրում եմ նրա բոլոր ասածները, բոլոր հայտարարությունները: Եվ այսպես, պարոն Փաշինյան, ու՞ր ենք հասնելու, ի՞նչ եք ճարելու, ի՞նչ եք գտնելու:
 
Այսօր մենք պարտավորված համալրեցինք Շահումյանի կամ Քարվաճառի շրջանի կամավորների պոստերը, դժվարությամբ արեցինք, բայց արեցինք, քանի որ մարդիկ պետք է վերադառնային իրենց շրջան, տեղափոխեին իրենց հարազատների գերեզմանը և գերեզմանաքարերը, որ թուրքերը չպղծեին և վառեին ու այրեին իրենց տները: Ինչու՞ հանձնեցիք Քարվաճառը, ի՞նչն էր պատճառը: Վաղը մեկնում ենք մեր զոհված ընկերոջ՝ Պետոյի, հուշաքարը տեղափոխենք: Բայց Դադիվանքն ի՞նչ անենք, Պարոն Փաշինյան, ինչպե՞ս տեղափոխենք կամ այրենք: Ինչքան շուտ հրաժարվեք, ինչքան շուտ ենթարկվեք, դեռ ժամանակ ունենք, թեպետ կարճ, բայց ժամանակ ունենք իրավիճակը փոխելու: Հայրենիքի փրկության կոմիտեն կարող է իրավիճակը փոխել: Խնդրում ենք հրաժարվեք, պահանջում եմ հրաժարվեք, հետո շատ ուշ կլինի: Խոսում եմ Արցախից»: