| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բուհերը շենքեր չեն, որ ուր ուզենք` տեղափոխենք այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը` խոսելով երևանյան որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու խոսակցությունների մասին: Նա հավաստիացրեց, որ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծ չկա:
«Բուհական համակարգի կառուցվածքի արդիականացման հարցը մշտապես քննարկվում է, բայց բուհը կենդանի օրգանիզմ է, և ոչ ոք չի կարող այն մի տեղից մյուսը տեղափոխել: Գյումրիին լրացուցիչ կրթական առաքելություն տալու մասին քննարկումներ նույնպես լինում են, բայց այս պահին որևէ բուհ Գյումրի տեղափոխելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ բուհերի խոշորացման հարցը նույնպես քննարկվում է, և կան առաջարկություններ, օրինակ` որոշ բուհեր Աբովյան տեղափոխել, Շիրակի պետական համալսարան ստեղծել, սակայն այս ամենը, նախարարի կարծիքով, չի կարելի քննարկել` համատեքստից որևէ գործոն կտրելով:
Հարցին, թե նախարարությունները որտե՞ղ պետք է տեղափոխել, Աշոտյանը կեսկատակ պատասխանեց. «Կարծում եմ` կարելի է մտածել ԿԳՆ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին, քանի որ այդկերպ նախարարությունը կտանենք դեպի իր ակունքները»: