|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանությունը բերման ենթարկեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանին և մի շարք ընկերների: Բերման ենթարկելու ճանապարհին Սիմոն Սիմոնյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ իրենց այս պահին տանում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:
Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժումն այսօր առավոտյան կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր նախաձեռնել: Պահանջը նույնն էր՝ Փաշինյանի հրաժարականը և նոր, անցումային կառավարության ձևավորումը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջևից շարժվեցին դեպի Տիգրան Մեծի պողոտան և փակեցին այն, սակայն ոստիկանության մեծաթիվ ուժերի կողմից բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ:
Նշենք նաև, որ բերման ենթարկված Սիմոն Սիմոնյանն ու ընկերները ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել են առաջնագծում՝ պաշտպանելով Արցախի հյուսիսային սահմանները: