|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ո՞վ է նվիրել Արցախը թուրքին, ո՞վ է նվեր տվել Դադիվանքն ու Տիգրանակերտը, ո՞ւմ շնորհքն է, որ այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշ ենք տեսնում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ։
«Այս հրապարակում 33 տարի առաջ սկսվեց մեր ազատագրական շարժումը և ավարտվեց հաղթանակով։ Այն ժամանակ պարզ էր ամեն ինչ՝ ունեինք մեկ թշնամի՝ դա թուրքն էր, այսօր ներքին թուրքն է մեր թշնամին»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը փաստեց, որ 3 տարի է մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով, զրպարտությունով, կիսել, սարքել են արհեստական բարիկադներ, որի մի կողմում անհայրենիք դավաճաններ են, իսկ այս կողմից պայքարում են մեր հայրենիքի և երեխաների ապագայի համար։
«Բավակա՛ն է, թույլ չենք տալու»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․