|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մարդ այսքան կվախենա՞, դուք վախկոտի եք ծառայում, հայի տեսակը չի այս՝ ըստ Yerkir.am-ի ոստիկաններին կոչ ուղղեց ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։
«Հրաման են կատարում, լավ էլ աշխատավարձ են ստանում, պարգևավճար են ստանում»,-արձանագրեց նա։
ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Լևոն Գալստյանը հավելեց՝ ո՞վ է տեսել մի երկրի մեջ մի ուրիշ երկիր բերի, մաքսակետ դնի առանց որևէ իրավական հիմքի։
«Ձեր հեչ վեջը չի, հանգիստ կանգնեք՝ տղե՛րք, ես արդեն խիստ կասկածում եմ, որ հայի արյուն կա ձեր մեջ, մենք թուրքերի դեմ ենք, դուք էլ մե՞ր դեմ եք, տղերք»,-ոստիկաններին ասաց ազատամարտիկը։
Մանրամասն՝ տեսանյութում․