|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս պահին ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ Հայաստանի ԳՄ շենքում են։ Նրանք ներխուժել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի աշխատասենյակ, որտեղ նրա և ԳՄ այլ անդամների հետ որոշ ժամանակ խոսելուց հետո Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել ԱԱԾ։
Մինչ այդ նրանց խմբի ղեկավարը ներկայացել է, որ ինքը ԱԱԾ-ից փոխգնդապետ Սարգսյանն է և հրավիրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ։
Նա ասել է, որ չգիտի ինչ կարգավիճակով է հրավիրում, ինքը կատարում է հրաման։
Գրավոր ծանուցում նա չի ունեցել։
"Ես հիմա կգամ, բայց խոստանում եմ, որ վաղը գալու ես Նիկոլի հետևից",-գնդապետ Սարգսյանին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները կտեղեկացնենք առաջիկայում։
