Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Հարցին, թե ԱԱԾ-ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասել է. «ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե արդյոք խուզարկությունն արվե՞լ է սահմանված կարգով և համաձայն դատարանի որոշման, փաստաբանն ասել է, որ այդ հարցում խնդիրներ չի տեսել, սակայն առգրավված իրերի վերաբերյալ խախտումներ կան. «Առգրավվել են ոչ միայն այն իրերը, որոնք տեղեկություն պարունակող են` համակարգիչ, նյութական կրիչ և այլն,այլ առգրավվել են բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը»։
Գոռ Միքայելյանը հայտնել է, որ այժմ գնում է ԱԱԾ, գործողությունների հետագա ընթացքի մասին կհայտնի լրացուցիչ։