Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունվարի 24-ից Բաքու-Շուշի-Բաքու առաջին ավտոբուսային կանոնավոր երթուղու համար վաճառվել է շուրջ 400 տոմս։ Այս ուղղության բոլոր տոմսերը սպառվել են մինչև փետրվարի 15-ը. երկուշաբթի հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվից Շուշի ճանապարհը 6 ժամ 30 րոպե է, Աղդամ՝ 6 ժամ։ Զբոսաշրջիկներին երկու ժամ է տրվում երկու քաղաքներն այցելելու համար։
«Դեպի օկուպացիայից ազատագրված՝ Ադրբեջանի տարածքներ առաջին ավտոբուսային երթուղիների գործարկումը կարևոր դեր կխաղա այդ շրջանների սոցիալական, տնտեսական և հումանիտար ինտեգրման գործում»,- ասել է ադրբեջանական նախարարությանը կից ճանապարհային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը։
Դեպի Արցախի օկուպացված շրջաններ բոլոր երթուղիները կիրականացվեն ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Վերջին կանգառում՝ 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ մտնելուց առաջ, ուղևորները կրկին կստուգվեն, ավտոբուս կբարձրանա ոստիկան։ Ուղևորությունը տեղի կունենա անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։